Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 200 ավիաչվերթ է չեղյալ հայտարարվել

17:21 • 16.07.15

«Նանկա» թայֆունի պատճառով ճապոնական 9 ավիաընկերություններ հայտարարել են ընդհանուր առմամբ 214 չվերթ չեղյալ հայտարարելու մասին:

Թայֆունը Ճապոնիային է մոտենում Խաղաղ օվկիանոսի կողմից, հաղորդում է ria.ru-ն:

NHK հեռուստաընկերության տվյալներով՝  վեց մարդ վնասվածքներ է ստացել: Այժմ թայֆունի ամենամեծ ազդեցությունը զգացվում է երկրի հարավում, հարավ-արևելքում և հարավ-արևմուտքում:

«Նանկա» թայֆունի մոտենալու պատճառով ավելի քան 235 հազար բնակիչ տարհանման խորհուրդ է ստացել։

Թայֆունը Խաղաղ օվկիանոսի կողմից մոտենում է Սիկոկու կղզուն՝ 20 կմ/ժամ արագությամբ:

 

Փոթորկի նախազգուշացում է գործում Օկինավա, Կյուսյու, Սիկոկու կղզիներում։

Մասնագետները նախազգուշացնում են ալիքների բարձրության մեծացման մասին, ինչի կապակցությամբ կղզիների բնակիչներին կոչ են անում խուսափել ծով դուրս գալուց: