Սոչիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Կրասնոդարում

10:48 • 16.07.15

Սոչիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Կրասնոդար քաղաքում՝ ուղևորուհու վատ ինքնազգացողության պատճառով, հայտնում է Лента-ն՝ հղում անելով շրջանի արտակարգ ծառայությունների աղբյուրին։


Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան ուղևորվող ինքնաթիռը վայրէջք է կատարել Կրասնոդար քաղաքում, երբ 20-ամյա ուղևորուհին իրեն վատ է զգացել։ Նա հոսպիտալացվել է ալերգիկ հիվանդության նոպայով։


Այնուհետև ինքնաթիռը շարունակել է չվերթը, հայտնել է աղբյուրը։