Բելառուսի նախագահի շարասյունը վթարի է ենթարկվել, կան տուժածներ

10:07 • 16.07.15

Լուսանկարը՝ naviny.by-ի


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել Օրշա-Մոգիլև մայրուղու վրա, այս մասին հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով սոցկայքերի օգտատերերին։


Վթարը տեղի է ունեցել հուլիսի 7-ին, երբ Լուկաշենկոն Ալեքսանդրիա քաղաքից վերադառնալիս է եղել
Մինսկ։


«Նախագահի ավտոշարասյանն ընդառաջ է դուրս եկել BMW ավտոմեքենա և ամբողջ արագությամբ բախվել մեքենաներից մեկին՝ Mercedes միկրոավտոբուսին։ Ուղևորները շատ են տուժել, քանի որ մեքենան ընկել է առուն և մի քանի անգամ պտտվել»,- նշում են սոցկայքերում։


Հաղորդվում է, որ նախագահը վթարի ենթարկված մեքենայում չի եղել։ Այնտեղ եղել են Լուկաշենկոյի անվտանգության ծառայության աշխատակիցները, ովքեր միջադեպի հետևանքով ստացած վնասվածքներով հոսպիտալացվել։


BMW ավտոմեքենայի վարորդի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։