Ճապոնիային մոտենում է հզոր «Նանկա» թայֆունը

09:39 • 16.07.15


Ճապոնական Սիկոկու կղզու 4.000-ից ավելի բնակիչ տարհարման նախազգուշացում է ստացել, ինչը պայմանավորված է հզոր «Նանկա» թայֆունի մոտեցմամբ:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, մասնակիորեն կաթվածահար է եղել կղզու օդային և ջրային հաղորդակցությունը. արդեն հետաձգվել է 80-ից ավելի ներքին չվերթ ու փակվել է նավահանգիստների մեծ մասը:


Ըստ օդերևութաբանական տվյալների, «Նանկան» շարժվում է դեպի հյուսիս-արևմուտք 20 կմ/ժ արագությամբ: Մոտեցող թայֆունի կապակցությամբ արդեն փոթորկի նախազգուշացում է հայտարարվել Օկիանավա, Քյուսյու, Սիկոկու և Հոնսյու կղզիների տարածքում: