Սևան քաղաքի և Երևանի Էրեբունի վարչական շրջանի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

10:41 • 16.07.15

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև համագործակցության ծրագրի շրջանակում Սևանի քաղաքապետարանի պատվիրակությունը քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի գլխավորությամբ այցելել է  Էրեբունի վարչական շրջան:


Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։


Երկկողմ համագործակցության ներկա վիճակը, ինչպես նաև գործընկերային կապերն ընդլայնելու հեռանկարները քննարկելու նպատակով կազմակերպված հանդիպման ընթացքում  վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանը և Սևանի քաղաքապետը նախ ներկայացրել են քննարկվող հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումները, ապա համագործակցության հուշագիր են ստորագրել: