Էգեյան ծովում սիրիացի փախստականներ տեղափոխող նավակ է խորտակվել. կան զոհեր

16:06 • 16.07.15

Էգեյան ծովի թուրքական ափի մոտ Սիրիայից փախստականներ տեղափոխող նավի նավաբեկության հետևանքով 6 մարդ է զոհվել: Փախստականները փորձում էին անօրինական ճանապարհով Հունաստան հասնել, հայտնում է ria.ru-ն:

 

Սիրիացի փախստականների խումբը թուրքական Չանաքքալե շրջանի Այվաջիք քաղաքից նավով ուղևորվում էր  հունական Լեսբոս կղզի:

Անհայտ պատճառով նավակը սկսել է խորտակվել: Թուրքիայի ափային անվտանգության իրականացրած փրկարարական գործողության արդյունքում հաջողվել է փրկել 10 մարդու, այդ թվում չորս կնոջ և երկու երեխայի:

 

Ջրից հանվել է վեց մարդու մարմին: Փրկված փախստականները տեղափոխվել են Այվաջիք քաղաքի հիվանդանոց: Որոնողա-փրկարարական գործողությունը շարունակվում է: