Ղրղզստանում աշխատանքային օրը կրճատվել է երկու ժամով անոմալ շոգերի պատճառով. ջերմաստիճանը +44C-ի է հասել

10:36 • 16.07.15

Ղրղզստանում անոմալ շոգերի պատճառով այսօր երկու ժամով կրճատվել է աշխատանքային օրը: Այդ մասին հրամանագիրը ստորագրել է երկրի վարչապետ Տեմիր Սարիևը, գրում է ria.ru-ն:

«Այսօր սպասվող +44C ջերմաստիճանի վերաբերյալ արտակարգ իրավիճակների նախարարության կանխատեսումների համաձայն՝ Ղրղզստանի Հանրապետության աշխատանքի, միգրացիայի և երիտասարդության նախարարությունը առաջարկել է կրճատել աշխատանքային օրը: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է պետության վարչապետ Տեմիր Սարիևը»,- հայտնել է Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայության ղեկավարը:

 

Ավելի վաղ Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նախազգուշացում է տարածել երկիր անոմալ բարձր ջերմաստիճանների հավանականության մասին, որոնք սպառնում են մարդկանց առողջությանը և գյուղատնտեսությանը: Երեքշաբթի օրը հանրապետությունում գրանցվել է 1928 թվականից օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում այդ օրվա ջերմաստիճանային բացարձակ  ռեկորդ:

 

Ջերմաստիճանի որոշակի նվազում սպասվում է ուրբաթ օրը: Ջերմաստիճանը կրկին կնվազի մինչև 35-38 աստիճան: