ԱՄՆ-ում ահաբեկչություն է տեղի ունեցել, կան զոհեր
23:51 • 16.07.15
ԱՄՆ-ի Թենեսի նահանգի Չաթանուգա քաղաքի ռազմական հիմնարկներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել:
CNN-ը հայտնում է, որ հարձակման հետևանքով ռազմածովային ուժերի 4 սպա է զոհվել, սպանվել է նաև հարձակվողը: Կա մեկ վիրավոր ոստիկան:
Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են, որ միջադեպը հետաքննվում է իբրև «ներքին ահաբեկչության գործ»:
Placeholder










