Թուրքական կործանիչները ներխուժել են Հունաստանի օդային տարածք. Հունաստանի ՊՆ

10:09 • 16.07.15

Լուսանկարը՝ vistanews.ru-ի


Թուրքական ինքնաթիռները խախտել են հունական օդային տարածքը Էգեյան ծովի վրա։ Միջադեպի մասին հայտնել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության գերագույն շտաբը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։


Նախարարության տվյալներով՝ «10 կործանիչներ, այդ թվում՝ 2-ը զինամթերքով, 7 խախտում են կատարել հունական ազգային օդային տարածքում՝ Էգեյան ծովի մոտակայքում»։


Թուրքական ինքնաթիռները գրավելու համար բարձրացվել են հունական կործանիչներ, որոնք դուրս են բերել օրինախախտներին Հունաստանի օդային տարածքից։