Vueling ավիաընկերության ինքնաթիռում արտակարգ իրավիճակ է հայտարարվել

10:55 • 16.07.15

Իբիցա-Փարիզ VY8179 չվերթն իրականացնող Vueling ավիաընկերության ինքնաթիռում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, հաղորդում է ТАСС-ը:

Airlive ինտերնետային պորտալի տվյալներով՝ ինքնաթիռը փոխել է իր ճանապարհը և բարձրությունը և այժմ շարժվում է Օրլի օդանավակայանի ուղղությամբ: Թե ինչն է դարձել արտակարգ իրավիճակի պատճառը, դեռ չի հաղորդվում: