ԵՊՀ-ն հրապարակել է 2015թ. բուհական ընդունելության թափուր մնացած մասնագիտությունների ցանկը
Երևանի պետական համալսարանն իր կայքում հրապարակել է 2015 թ.-ի բուհական ընդունելության թափուր մնացած մասնագիտությունների ցանկը:
Թափուր տեղերի համար մրցույթին կարող են մասնակցել ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները:
Հուլիսի 15-ից 20-ն ընկած ժամանակահատվածում նրանք կարող են ներկայանալ թափուր տեղեր ունեցող բուհեր և լրացնել նոր դիմում-հայտ:
Թափուր տեղերի համար մրցույթի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 25-ին:
ԵՊՀ-ում առկա թափուր տեղերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:










