Կառավարությունը կօգնի լուծել հակառակորդի դիվերսիան կանխելիս զոհված զինծառայողի ընտանիքի բնակարանի խնդիրը

13:47 • 16.07.15

ՀՀ կառավարությունը ֆինանսական աջակցություն ցուցաբերեց ադրբեջանական դիվերսիան կանխելիս զոհված զինծառայող Զորիկ Գևորգյանի ընտանիքի բնակարանային խնդրին լուծում տալու նպատակով:


Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, գործադիրը 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հաշվին Պաշտպանության նախարարությանը 2015 թվականի ինն ամսում կհատկացնի 4 մլն դրամ: Գումարը փոխանցվելու է զոհված զինվորի հորը՝ Ժիրայր Գևորգյանին:
 

Զորիկ Գևորգյանը զոհվել է 2014 թվականի օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի իրականացրած հետախուզադիվերսիոն գործողության ժամանակ՝ կանխելով հակառակորդի դիվերսիոն հարձակումը: