Կահիրեում իսլամիստների ցույցի ժամանակ բախումների հետևանքով 5 մարդ է զոհվել

15:13 • 17.07.15

Եգիպտոսի անվտանգության հարցերով պաշտոնյաներից մեկի խոսքերով՝  երկրի մայրաքաղաքում անվտանգության ուժերի և իսլամիստ ցուցարարների միջև բախումների և փոխհրաձգության հետևանքով հինգ մարդ է զոհվել, հաղորդում է The Associated Press-ը:

 

Անանունության սկզբունքով լրատվական գործակալության հետ զրուցած պաշտոնյայի խոսքերով՝ երկրում արգելված «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության 500-ից ավելի աջակից ցույց են կազմակերպել ուրբաթ օրը Գիզայի Թալիբիա թաղամասում Ռամադան սուրբ ամսվա ավարտին հաջորդած առավոտյան աղոթքներից հետո:

 

Նրա խոսքերով՝ մինչև հիմա շարունակվող բախումների ընթացքում վիրավորվել է նաև չորս մարդ:

 

Նա հավելել է, որ Մահմեդական-եղբայրների աջակիցների և ոստիկանության միջև փողոցային բռնություն է առաջացել նաև մոտակայքում գտնվող Նահիա քաղաքում: