Մայրաքաղաքում hուլիսի 1-ի դրությամբ նորոգվել է 208 շենքի 285 մուտք. քաղաքապետարան
Մայրաքաղաքի վարչական շրջաններում աշխատանքներ են ընթանում բազմաբնակարան շենքերի շքամուտքերի նորոգման ուղղությամբ: Նորերով են փոխարինվում հարկաբաժինների հին պատուհանները, ներկվում ու բարեկարգվում են պատերն ու առաստաղները: Ծրագրով նախատեսված է նորոգել 548 շենքի թվով 785 մուտք:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հուլիսի 1-ի դրությամբ նորոգվել է 208 շենքի 285 մուտք: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ դեռ նախորդ տարվանից մուտքերի վերանորոգման աշխատանքները պարտադիր ներառում են շենքերի բոլոր հարկաբաժինները, իսկ շինարարության ավարտից հետո նաև բնակիչներն են ստորագրում ընդունման համապատասխան փաստաթուղթը:
Աշխատանքների ընթացքում իրականացվում է մշտական բազմակողմ վերահսկողություն:










