Ջոնի Դեփի կնոջը 10 տարվա ազատազրկում է սպառնում

09:22 • 17.07.15

Լուսանկարը՝ eonline.com-ի


Ավստրալիայի դատախազությունը հոլիվուդյան հայտնի դերասան Ջոնի Դեփի կնոջը մեղադրանք է առաջադրել՝ կենդանիների անօրինական մուտքի համար, գրում է РИА  Новости-ն։


Մայիսին Էմբեր Հերդը անձնական ինքնաթիռով Ավստրալիա է տեղափոխել 2 շների։ Բացի շներին անօրինական երկրի մտցնելուց, 29-ամյա Հերդը մեղադրվում է նաև կեղծված փաստաթղթեր օգտագործելու համար։


Կենդանիների մաքսանենգության համար առավելագույն պատիժը կազմում է 10 տարվա ազատազրկում և ավելի քան 100.000 դոլար տուգանք։


Ավստրալական իշխանություններն արդեն ուղարկել են դերասանուհուն սեպտեմբերին 7-ին դատական լսումներին ներկայանալու մասին ծանուցում։

Ջոնի Դեփի կնոջը 10 տարվա ազատազրկում է սպառնում