Անօդաչու սարքով նկարահանվել է Մոսկվայում Ռամադանի ավարտը նշող մուսուլմանների հսկայական բազմությունը (տեսանյութ)
Անօդաչու սարքից արված տպավորիչ կադրերը ցույց են տալիս Մոսկվայի երկու միլիոն մուսուլմանների մեծ խմբերին՝ քաղաքի կենտրոնական մզկիթի մոտ Ռամադանի ավարտը նշող տոնի կապակցությամբ աղոթելիս, գրում է The Independent-ը:
Տեսանյութը ցույց է տալիս մզկիթի կողքի փողոցում հավատացյալների շարքերը:
Իսլամը երկրորդ ամենալայնորեն տարածված կրոնն է Ռուսաստանում: Մոսկվայում ապրում է երկու միլիոն մուսուլման։
Քաղաքում այժմ նոր մզկիթ է կառուցվում՝ մինչև 60 000 հավատացյալ հյուրընկալելու համար:
Քաղաքի ներկայիս մզկիթներում տեղի պակասի պատճառով Մոսկվայի իշխանությունները կարևոր սուրբ օրերի ժամանակ մուսուլմաններին թույլ են տալիս աղոթել փողոցներում։










