ԵՄ-ում մտադիր են ավիաուղևորների անվանական հաշվառում սահմանել

11:04 • 17.07.15

Եվրամիությունը մտադիր է սահմանել ավիացիոն տրանսպորտի ծառայություններից օգտվող ուղևորների անվանական հաշվառում, գրում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով Եվրախորհրդարանի մամուլի ծառայությանը:

 

«Քաղաքացիական ազատությունների հարցերով կոմիտեն հավանության է արժանացրել ԵՄ կամ ԵՄ-ից թռչող ուղորների տվյալների և գրանցման ցուցակների պաշտպանության և համատեղ օգտագործման մասին ԵՄ կանոնների նախագիծը և անդամ-պետությունների ու Եվրոպոլի կողմից դրանց օգտագործումը ահաբեկչության և կարևոր անդրազգային հանցավորության դեմ պայքարում»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Ուղևորների անվանական գրանցումը կարող է անգին զենք դառնալ զինանոցում, հայտարարել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Տիմոտի Կիրկհոուլը: «Մենք սկսում ենք բանակցություններ կառավարությունների հետ մինչև տարվա վերջ վերջնական համաձայնության հասնելու համար»,- ասել է նա:

 

Միաժամանակ Եվրախորհրդարանի պատգամավորները պնդում են ուղևորների տվյալների պահպանման, վերլուծության, փոխանցման և օգտագործման անվտանգությունը երաշխավորելու անհրաժեշտության մասին: