Լոռու մարզում գյուղապետը NIVA-ով բախվել է գնացքին և տեղում մահացել
10.33
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից էլ հայտնում են, որ ժամը 09.03-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Ղալթաղչի» կոչվող կայարանում մարդատար գնացքը բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ահազանգը փոխանցվել է հրշեջ-փրկարարական ջոկատ և մարզային ՃԿԿ:
Դեպքի մասին տեղեկացվել են Սպիտակ քաղաքի շտապօգնության հերթապահ բուժքույրը, ՀՀ ԿԱ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի ՕՀ ոստ. կապիտանը:
Կապ է հաստատվել երկաթուղու «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ավագ կարգավարի հետ, վերջինս հաղորդել է, որ ժամը 09.00-ի սահմաններում N 3402 բեռնատար գնացքը (տեղափոխում է պղնձի խտանյութ) Գյումրի-Այրում երկաթգծի «Ղալթաղչի» կայարանի մոտակայքում բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի 03LL608 պետհամարանիշով ավտոմեքենային:
ՏԿԱԻՆ-ի նախնական տվյալներով՝ զոհվել է ավտոմեքենայի վարորդ, Լուսաղբյուր գյուղի գյուղապետ Մ. Խ.-ը, կան վիրավորներ:
10.00
Լոռու մարզում այսօր «Վազ 2121» մակնիշի 03 ԼԼ 608 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի բնակիչ Մանվել Խաչատրյանը նշված ավտոմեքենայով բախվել է բեռնատար գնացքին:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Վթարի հետևանքով Մ. Խաչատրյանը տեղում մահացել է, իսկ 3 հոգի, որոնցից 2-ը՝ մանկահասակ երեխաներ, տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց:
Աղբյուրի տեղեկություններով՝ Մ. Խաչատրյանը Հարթագյուղի գյուղապետն էր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










