Իրաքի ռազմաօդային ուժերը մեկ օրում ԻՊ 130 գրոհային են ոչնչացրել
Իրաքի ռազմական ավիացիան և ռազմաօդային ուժերը երեկ Անբար նահանգում «Իսլամական պետություն» խմբավորման 130 գրոհային են ոչնչացրել։ Հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։
«Էլ Խալդիա քաղաքի շրջանում հասցված հարվածների արդյունքում ոչնչացվել է 60 ծայրահեղական, 14 ականապատ տրանսպորտային միջոց և 8 ամրություն։ Ռամադի քաղաքում ոչնչացվել է ԻՊ-ի 70 գրոհային»,- նշել են գերատեսչությունից։
Երկուշաբթի Իրաքի բանակային հրամանատարությունը հայտնել էր Անբար նահանգում ծայրահեղականների դիրքերի հանդեպ հարձակումներ սկսելու մասին։










