Ճապոնիայում 350 հազար մարդ է տարհանվում թայֆունի պատճառով
Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են երկրի հարավային ափամերձ շրջաններից առնվազն 350 հազար մարդու տարհանման մասին մի քանի սողանքներ առաջացրած «Նանգկա» թայֆունի պատճառով:
Հինգշաբթի երեկոյան, երբ թայֆունը հասել է Սիկոկու կղզուն, իր հետ բերելով հորդառատ անձրևներ, քամու ուժգնությունը հասել է ժամում 185 կիլոմետրի:
Կիոդո լրատվական գործակալությունը հայտնում է առնվազն երկու զոհի մասին, իսկ ճապոնական լրատվամիջոցները՝ 31 վիրավորների մասին:
Ուրբաթ առավոտյան «Նանգկա» թայֆունը կորցրել է ուժը և վերադասակարգվել է փոթորիկի, սակայն տեղի իշխանությունները զգուշացնում են, որ մոտ ժամերին քամու արագությունը վտանգավոր է մնալու:










