Աշխարհում այսօր հիշատակում են Դոնբասում կործանված մալայզիական ինքնաթիռի զոհերին

14:19 • 17.07.15

Ողջ աշխարհում այսօր հիշատակի արարողություններ են անցկացվում Ուկրաինայի երկնքում կործանված MH17 չվերթի կործանման առաջին տարելիցի կապակցությամբ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Անցած տարի հուլիսի 17-ին Դոնբասում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացել էին ինքնաթիռում եղած բոլոր298 մարդիկ։

 

Ինքնաթիռի ընկնելու վայրի մոտակայքում բնակվող Ուկրաինայի բնակիչները հիշատակի արարողություն կանցկացնեն, նման միջոցառումներ կանցկացվեն նաև Հոլանդիայում. Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող Malaysia Airlines ավիաընկերության Boeing-777 ինքնաթիռի ուղևորների մեծ մասը Հոլանդիայի քաղաքացիներ էին։

 

Արևտմյան երկրները կարծում են, որ բավականաչափ ապացույցներ կան, որ ինքնաթիռը կործանել է հրթիռային համակարգը, որը Ռուսաստանը տրամադրել է Ուկրաինայի արևելքում գործող ռուսամետ զինված խմբավորումներին: Ռուսաստանը դա հերքում է: