Ազգային պատկերասրահի շենքում ճառագայթային վտանգի նշանով արկղիկ է հայտնաբերվել

15:21 • 17.07.15

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 17-ին, ժամը 12.36-ին ահազանգ է ստացվել, որ Ազգային պատկերասրահի շենքում հայտնաբերվել է արկղ, որի վրա պատկերված է ճառագայթային վտանգի նշան. անհրաժեշտ է օգնություն:

 

Ահազանգը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:
 

ՏԿԱԻՆ-ից «Արմենպրես»–ին հայտնել են, որ պարզվել է, որ արկղիկն անվտանգ է։