Օբաման դարձել է բանտ այցելած ու կալանավորների հետ շփված ԱՄՆ-ի առաջին նախագահը (լուսանկարներ)
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դարձել է Միացյալ Նահանգների պատմության մեջ առաջին ղեկավարը, ով պաշտոնավարման ընթացքում ոտք է դրել դաշնային բանտ ու շփվել կալանավորների հետ:
Ինչպես նշում է english.alarabiya.net-ը, նախագահն այցելել է Օկլահոմա նահանգում գտնվող «Էլ Ռենո» տղամարդկանց գաղութ, որտեղ նա խոսել է կալանավայրերի գերծանրաբեռնավածության խնդրի մասին:
Օբաման առաջարկել է տվյալ խնդրին լուծում տալ` թեթև հանցանքներ գործածների նկատմամբ ազատազրկման նվազագույն ժամկետ սահմանելու տարբերակով:
«Ձեզնից շատերն այստեղ են հայտնվել երիտասարդության, անփորձության պատճառով թույլ տված սխալների հետևանքով: Ես էլ եմ երիտասարդ եղել ու նույնպես սխալներ եմ թույլ տվել: Ուստի հարկավոր է հստակ սահմանազատում դնել թեթև հանցանքներ գործածների ու ծանր հանցագործությունների համար դատապարտվածների միջև»,-ասել է Օբաման:
Աղբյուրը հավելում է, որ ներկայում ԱՄՆ-ում կա 2.2 մլն-ից ավելի կալանավոր, որն աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է: Նրանց պահելու համար ամերիկացի հարկատուներից տարեկան գանձվում է 80 մլրդ դոլար:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)










