Շուշիում հաստատված ռուս գործարար Գերման Ստերլիգովի նկատմամբ քրգործ է հարուցվել

18:11 • 17.07.15

Գերման Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետյանը հայտնել է, որ Ստերլիգովի նկատմամբ զրպարտության վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, գրում է gazeta.ru-ն:
 

Այդ կապակցությամբ գործարարի մոտ խնդիրներ են առաջացել Ռուսաստանից դուրս գալու հետ կապված, ուր նա մի քանի օրով վերադարձել է Լեռնային Ղարաբաղից:


«Մասնավոր բնույթի դիմում է ներկայացվել Գերման Լվովիչի և իմ՝ փաստաբանի նկատմամբ: Երբ նման հայտարարություն է տրվում դատարանին, գործը մեխանիկորեն հարուցվում է: Գործը զրպարտության մասին է. մասնավորապես մեղադրվում ենք Ստերլիգովը և ես»,- ասել է Հայրապետովը:


Նրա խոսքով՝ գործի հարուցումը նախաձեռնել է Միլանա Գորենշտեյնը, ով այժմ ապրում է Իսրայելի տարածքում:


«Հայցը ներկայացրել է Իսրայելի քաղաքացի, ով մշտապես ապրում է Թել-Ավիվում: Բացի այդ, հայտարարություն է ներկայացվել Մոսկվա քաղաքի փաստաբանների պալատ՝ ինձ փաստաբանի կարգավիճակից զրկելու պահանջով»,- հավելել է Հայրապետովը:


Ավելի վաղ հաղորդվել է, որ ռուս ուղղափառ գործարար Գերման Ստերլիգովը հուլիսի 16-ին Ղարաբաղից կվերադառնա Մոսկվա: Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուս գործարար Գերման Ստերլիգովին անցանկալի անձանց ցուցակում է ներառել: