«Օրենքով գողերը» պատրաստվում են մեծ հավաք կազմակերպել Թուրքիայում

10:22 • 17.07.15

Լուսանկարը՝ warps.ru-ի


Թուրքիայում մոտ ժամանակում կարող է կայանալ «օրենքով գողերի» խոշոր հավաք, որին պատրաստվում են մասնակցել ավելի քան 100  «օրենքով գող», փոխանցում է rosbalt.ru-ն։

 


Իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ քրեական աշխարհի առաջնորդ Զախարի Կալաշովը (Շաքրո Մոլոդոյ) պատրաստվում էր 2015թ. ամռանն անցակցնել խոշոր հավաք մոսկովյան շրջանում։ Սակայն իրավապահները բացատրել էին նրան, որ թույլ չեն տա հավաքվել ո՛չ Մոսկվայում, ո՛չ Մերձմոսկվայում և ո՛չ էլ Ռուսաստանի տարածքում որևէ մեկ այլ տեղ։


Այդ ժամանակ «օրենքով գող» Գելա Կարդավան (Գելա) իրավիճակը վերցրել է իր ձեռքը և հայտարարել, որ մի շարք ազդեցիկ «օրենքով գողերի» հետ խոշոր հավաք է անցկացնելու Թուրքիայում։


Կայքի աղբյուրները հայտնում են, որ այդ գաղափարին հավանություն է տվել Շաքրո Մոլոդոյը։ Հավաքը Թուրքիայում խոստանում է լինել բավականին մեծ և հավաքել ավելի քան 100 «օրենքով գողեր»։