Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանին հայկական դրամների բացառիկ հավաքածու են նվիրաբերել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին այցելել է Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան, որտեղ մասնակցել է լիբանանահայ արվեստագետ Հարություն Թորոսյանի կողմից թանգարանին նվիրաբերված հայկական դրամների բացառիկ հավաքածուի հանձնման հանդիսավոր արարողությանը և ցուցահանդեսի բացմանը. տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Հարություն Թորոսյանին հայրենանվեր այս ձեռնարկի համար` նշելով, որ նման նվիրատվությունը կհարստացնի թանգարանի նմուշները և դրական ազդեցություն կունենա Արցախում մշակույթի զարգացման վրա:










