Պահանջարկ լինելու դեպքում քաղաքապետարանը պատրաստ է տարածքներ տրամադրել ՝ գյուղատնտեսական շուկաների համար. Դ. Օհանյան
Մենք արդեն 5-րդ տարին է ինչ գյուղատնտեսական նախարարության հետ համագործակցում ենք և այս տարի արդեն 2-րդ շուկան ենք բացում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, ով ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ այցելել էր Երևանի Մաշտոցի պուրակին հարող տարածք՝ գյուղատնտեսական երկրորդ տոնավաճառի բացմանը:
Նա նշեց, որ այս հրապարակը պատրաստել են հենց այս շուկայի համար: «Ընդհանրապես նման տոնավաճառ-շուկաները մեր քաղաքացիների համար մատչելի են, քանի որ անմիջապես գյուղացիներն են վաճառում և մարդիկ կարողանում են սակարկել և գնել թարմ և մատչելի մթերք: Բայց, բնականաբար, սրանով չենք սահմանափակվում, կա Երևանի քաղաքապետի հանձնարարականը, որ Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում պահանջարկ լինելու դեպքում, մենք գյուղատնտեսական մթերքների շուկաներ բացենք»,-ասաց նա և նշեց, որ այսօր արդեն Երևանում կա մոտ 34 գյուղատնտեսական մթերքների շուկա:
«Բացօթյա առևտուրը արգելելուց հետո մենք գյուղացիների համար ստեղծեցինք հարմարավետ պայմաններ, որպեսզի փոքր շուկաներ ձևավորենք, և նրանք այնտեղ կարողանան կազմակերպել իրենց առևտուրը»,- ասաց նա և նշեց, որ համագործակցում են նաև ենք մասնավոր հատվածի հետ:
Նա նշեց, որ, ըստ էության, նոր գյուղատնտեսական տոնավաճառներ բացելու պահանջարկ չկա, լինելու դեպքում կրկնեց, որ պատրաստ են:










