ԻՊ-ն Սիրիայում քիմիական զենք է կիրառել

10:22 • 18.07.15

Սիրիայի քուրդ գրոհայինները հայտարարել են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները հունիսի վերջին երկրի հյուսիս-արևելյան հատվածներում տեղի ունեցած հարձակումների ժամանակ քիմիական զենք` մասնավորապես թունավոր գազ են օգտագործել:

 

Ինչպես նշում է  english.alarabiya.net-ը, խոսքը վերաբում է հունիսի 28-ին և 29-ին քրդերի կողմից վերահսկվող Հասակա շրջանի վրա տեղի ունեցած հարձակումներին:Քուրդ գրոհայինների խոսքերով՝ իրենց շարքերում քիմիական հարձակման հետևանքով որևէ զոհ չի գրանցվել, քանի որ տուժածներն անմիջապես հոսպիտալացվել են:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը ևս հաստատել է հունիսի 28-ին ԻՊ-ի կողմից քիմիական զենքի կիրառման փաստը: