Սաուդյան Արաբիայում ավելի քան 400 մարդու են ձերբակալել՝ կանխելով «Իսլամական պետության» հարձակումները

17:51 • 18.07.15

Սաուդյան Արաբիայում 431 մարդու են ձերբակալել` «Իսլամական պետության» հետ ունեցած կապերի կասկածանքով. հայտնում է Al Jazeera-ն։ 

 

Երկրի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ` այս կերպ խոչընդոտվել են «Իսլամական պետության» նոր հարձակումները: Ըստ այդմ` ԻՊ-ն Սաուդյան Արաբիայում հարձակումներ էր ծրագրել մզկիթների, անվտանգության ուժերի և դիվանագիտական մի առաքելության վրա, որը չի հստակեցվում:

 

Հայտնի է դարձել, որ ձերբակալությունները իրականացվել են մի քանի օր շարունակ: Իսկ մզկիթների կտրվածքով հայտնի է, որ երկրի արևելքում ամեն ուրբաթ մի հարձակում է նախատեսվել մի մզկիթի վրա:

 

Ձերբակալվածների թվում ինչպես Սաուդյան Արաբիայի, այնպես էլ այլ երկրների քաղաքացիներ կան: