Վիճաբանություն, հրազենային վնասվածքներ՝ խանդի հողի վրա (տեսանյութ)

22:11 • 18.07.15

Հունիսի  23-ին՝ ժամը 3: 50-ին «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ էր ստացվել,ո ր  Արարատի մարզի Հայանիստ գյուղից «Շտապ օգնության» մեքենայով վիրավորված քաղաքացու են տեղափոխել հիվանդանոց: Տուժող կրծքավանդակի շրջանում կտրող-թափանցող վերք ուներ՝ թոքի վնասումով ու ներքին արյունահոսությամբ:


Թեպետ տուժողը, գտնվելով անգիտակից վիճակում, ի վիճակի չէր եղել որևէ բան հաղորդել,  ոստիկանության՝  հանցագործությունը կատարելու  վերաբերյալ   կասկածները կանգ առան  տուժողի հարևան Արթուր Սոբչենկոյի վրա  ում կացարանին կից վագոն տնակում ավելի ուշ  հայտնաբերեցին  արյան հետքեր և կրակված պարկուՃ:


Բերման ենթարկվածը տվել է ինքնախոստովանական ցուցմունք և պատմել, որ դեպքի օրը տուժողի հետ սեղան են նստել՝ հաց կերել, խմել, սակայն  կերուխումն ընդհատվել էր, երբ «տեսա, որ կնկաս մեջքը բաց էր, կասկածեցի, որ մի բան էն չի, հետո փող տվի գնաց խանութ, կնկաս հետ կռիվ արեցի, ասեց՝ տենց բան չկա, ես էլ զենքը վերցրի, խփեցի»:


Հանցագործության գործիք «Տոզ» հրացանն առգրավվել է: