Սողոմոնյան կղզիներում 7.5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել
ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության փոխանցմամբ, Խաղաղ օվկիանոսում գտնվող Սողոմոնյան կղզիներում տեղի է ունեցել 7.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա` Լատա քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք:
Զոհերի ու փլուզումների վերաբերյալ տեղեկություններ չկան:Աղբյուրը հավելում է, որ ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը հայտարարել է ցունամիի վտանգ:










