Տալլինի թանգարաններից մեկում շների համար կայանատեղի է ստեղծվել
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի բնության թանգարանում շների կայանատեղի է ստեղծել։ Այնտեղ հնարավոր է թողնել ինչպես մեծ, այնպես էլ փոքր, լավ դաստիարակված շներին, մինչ նրանց տերերը կայցելեն թանգարան.գրում է Интерфакс-ը։
«Թանգարանների մեծ մասում կան նմուշներ, որոնց չորքոտանի մեր բարեկամները կարող են անզգուշաբար վնասել, և մինչ այս՝ շան տերերը դժվար ընտրության առաջ էին՝ գնալ թանգարան միայնակ, թե չգնալ։ Այժմ Բնության թանգարանը հրավիրում է ինչպես շան տերերին, այնպես էլ նրանց չորքոտանի բարեկամներին»,-ասել է թանգարանի տնօրեն Հեյդի Վիլուն։
Նրա խոսքով՝ խորհրդանշական է այն, որ հենց այս թանգարանն է դարձել առաջինը, որը նման պրակտիկա է կիրառում։
Շների կայանատեղիում կենդանիները կկարողանա պատսպարվել արևից ու անձրևից, հանգստանալ, ջուր խմել։ Պատսպարանն աշխատելու է ողջ տարին և թանգարանի այցելուների համար անվճար է լինելու։










