Ամերիկյան United Airlines ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Լոնդոնում
Ցյուրիխ-Նյու-Յորք չվերթն իրականացնող Ամերիկյան United Airlines ավիաընկերության Boeing 767-300 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Լոնդոնի օդանավակայանում. հաղորդում է Euronews-ը։
«Ինքնաթիռը, որն իրականացնում է UA993 չվերթը, իրոք գտնվում է Լոնդոնում։ Թռիչքը նախատեսվում է բրիտանական ժամանակով 13։45-ին»,-ասել է ավիաընկերության ներկայացուցիչը։
Airlive կայքի տվյալներով՝ UA993 չվերթը հարկադրված է եղել վայրէջք կատարել Լոնդոնի «Հիթռոու» օդանավակայանում՝ հիդրավլիկ համակարգի աշխատանքի հետ կապված խնդրի պատճառով։










