Երկրաշարժ Նախիջևան-Հայաստան սահմանային գոտում

11:10 • 19.07.15

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հուլիսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 22.43-ին (Գրինվիչի ժամանակով` 18.43-ին) գրանցվել է 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Նախիջևան -Հայաստան սահմանային գոտում:

 

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 39.770 և արևելյան երկայնության 45.080:

 

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: