Լոնդոնի Չելսիի եգիպտացի կիսապաշտպան Մուհամեդ Սալահը համաձայնվել է տեղափոխվել Ռոմա

12:00 • 19.07.15

 Լոնդոնի «Չելսիի» եգիպտացի կիսապաշտպան Մուհամեդ Սալահն ընդունել է Հռոմի «Ռոմայի» առաջարկը։ Այդ մասին տեղեկացնում է «Daily Mail»-ը։



Ֆուտբոլիստը համաձայնվել է հաջորդ մրցաշրջանը հռոմեացիների կազմում անցկացնել վարձավճարով։ «Ռոման» նաեւ բանակցում է իտալական «Ֆիորենտինայի» հետ, որի կազմում նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս եգիպտացին։


Հռոմեացիները պատրաստ են նաեւ հատուցել «մանուշակների» ծախսերը՝ նրանց առաջարկելով վարձակալել Մատիա Դեստրոյին։