Քեյթ Բլանշետը սերիալ կնկարահանի

13:59 • 22.07.15

Օսկարակիր դերասանուհի Քեյթ Բլաշետը կդառնա հեռուստատեսային դրամայի ռեժիսոր։ Սերիալը կպատմի ավստարալական միգրացիոն համակարգի անարդարության մասին և հիմնված կլինի իրական պատմության վրա, գրում է buro247.ru-ն։


Պատմությունը Կորնելիա Ռաու անունով կնոջ մասին է, ում անունը ավստրալական բոլոր թերթերի առաջին էջում էր 10 տարի առաջ։ Շիզոֆրենիայով տառապող գերմանական արմատներով կինը հայտնաբերվել է միգրացիոն ծառայության կողմից Բրիսբենի փողոցում՝ զառանցանքի մեջ, գերմաներեն լեզվով ինչ-որ բաներ ասելիս։

 

Թեև Գերմանիայում չեն հայտնաբերվում նրա քաղաքացիությունը հաստատող փաստաթղթեր, իշխանությունները կնոջը բանտ են նստեցնում, այնուհետև ուղարկում ներգաղթյալների ժամանակավոր կացարան։ Ընդ որում՝ կինն այդ ընթացքում չի ստանում անհրաժեշտ բուժում, և նրա վիճակը միայն վատանում է։ Հարցը պարզվում է միայն 10 ամիս անց, որից հետո Ռաուն ստանում է 2.6 մլն դոլար փոխհատուցում։

 

«Առանց քաղաքացիության անձը» անվանումով սերիալը կդառնա Բլանշետի առաջին ռեժիսորական աշխատանքը հեռուստատեսությունում։ Այս մասին հայտնել են Screen Australia գործակալությունում, որը կֆինանսավորի ֆիլմը։