Ճապոնիայում մեկ շաբաթվա ընթացքում շոգից 14 մարդ է մահացել
Ճապոնիայում մեկ շաբաթվա ընթացքում ջերմային հարվածից տուժել է ավելի քան 6.000 մարդ, նրանցից 14-ը մահացել են հիվանդանոցի ճանապարհին, գրում է РИА Новости գործակալությունը։
Այժմ Ճապոնիայի որոշ շրջաններում մի քանի օր է ջերմաստիճանը հասնում է 37 աստիճանի։
Ամբողջ երկրում հուլիսի 13-19-ը բուժօգնության համար դիմել է 6.165 մարդ։ Դա գրեթե 2 անգամ ավելին է, քանի մեկ շաբաթ դրանից առաջ, երբ ջերմային հարվածից տուժել էր 3.900 մարդ։
Տուժածների կեսից ավելին 65 տարեկանից մեծ քաղաքացիներ են։










