Հորդառատ անձրևները կաթվածահար են արել Մումբայ քաղաքը (լուսանկարներ)

10:59 • 22.07.15

Հորդառատ անձրևները, որոնք տեղացել են Հնդկաստանի խոշորագույն Մումբայ քաղաքում, գրեթե կաթվածահար են արել քաղաքի կյանքը։ Խախտվել է ավտոբուսների և գնացքների երթևեկությունը, իսկ քաղաքի որոշ փողոցներ այնքան են հեղեղվել, որ ստիպված են եղել ամբողջությամբ կանգնեցնել տրանսպորտը, հայտնում է Вести-ն։


Քաղաքի իշխանությունները փակել են մի շարք դպրոցներ և այլ հաստատություններ, նկատվում են խափանումներ էլեկտրամատակարարման հարցում։


Մասնագետների կարծիքով՝ եղանակային վատ պայմանները կպահպանվեն ևս 2 օր։ Քաղաքի որոշ շրջաններում ջրի մակարդակը կարող է հասնել մինչև 2.5 մ-ի։