Շերլոք Հոլմսի տան սեփականատերը կարող էր լինել Նազարբաևի նախկին փեսան. ԶԼՄ-ներ

14:27 • 22.07.15

Բրիտանական Independent թերթը չորեքշաբթի օրը հայտնել է, որ Լոնդոնում տան սեփականատերը, որտեղ գտնվում է Արթուր Կոնան Դոյլի տեղծագործությունների հերոսի ՝ աշխարհի ամենահայտնի խուզարկու Շերլոք Հոլմսի բնակարանը, կարող էր լինել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի փեսան՝ հանգուցյալ Ռահատ Ալիևը:

 

Ռահատ Ալիևը նախկինում ամուսնացած է եղել Նուրսուլթան Նազարբաևի ավագ դստեր հետ: 2008 թվականին Ալիևը հայրենիքում հեռակա կարգով40 տարի ազատազրկման է դատապարտվել՝  իշխանության հափշտակման պատրաստությունների և մարդկանց հափշտակությամբ զբաղվող հանցավոր խմբի կազմակերպման համար: 2011 թվականի հունիսին Վիեննայի դատարանը հրաժարվել է արտահանձնել Ալիևին:

 

Ալիևը ձերբակալվել է Վիեննայում 2014 թվականի հունիսի սկզբին: Դեկտեմբերին վերջին Վիեննայում դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել ղազախական բանկի երկու թոփ-մենեջերների սպանության մասին գործի հետաքննության շրջանակներում: 2015 թվականի փետրվարի վերջին Ալիևը հայտնաբերվել է մահացած իր բանտախցում, որտեղ նա մենակ էր պահվում: Ենթադրաբար նա ինքնասպան է եղել:

 

Ինչպես նշում է թերթը, տեղեկությունն այն մասին, որ Ալիևը, հնարավոր է, եղել է այդ տան, ինչպես նաև Հայդ-պարկի մոտ մի քանի անշարժ գույքերի սեփականատեր, որոնց արժեքը գնահատվում է 147 միլիոն ֆունտ ստերլինգ, հայտնվել է Global Witness կազմակերպության անցկացրած հետաքննության ընթացքում: