Դոնալդ Թրամփը նախագահական ընտրություններում իր մրցակցին հիմար է անվանել

09:22 • 22.07.15

Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը, ով ԱՄՆ նախագահի թեկնածու է, նախընտրական արշավում իր մրցակից սենատոր Լինդսի Գրեմին անվանել է «հիմար» և հրապարակել նրա անձնական հեռախոսահամարը, գրում է Лента-ն։


Հարավային Կարոլինայում ելույթի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ լսել է՝ ինչպես է Գրեմն իր հարցազրույցներից մեկում իրեն «տխմար» անվանում։


Միլիարդատերը պատմել է, որ մի քանի տարի առաջ Գրեմը զանգահարել է իրեն և խնդրել նշել իր անունը Fox News-ի եթերում դրական առումով և դրա համար թողել է իր հեռախոսահամարը։


Թրամփը հրապարակել է նրա հեռախոսահամարը և առաջարկել հավաքվածներին զանգահարել Գրեմին։ Ավելի ուշ, սենատորի գրասենյակում հաստատել են, որ այդ հեռախոսահամարն իսկապես նրանն է։