Ինչպես միշտ` Ծառուկյանն իր խոսքը գործ է դարձնում. Գ. Ծառուկյանը՝ Նոր Հաճընում եկեղեցու կառուցման մասին
Գագիկ Ծառուկյանը Նոր Հաճընում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման արարողությանը լրագրողների հետ խոսեց հակիրճ՝ բացառապես իր բարեգործական նախաձեռնություններից: Նա նշեց, որ հերթական եկեղեցին կառուցում է Աստծո կամոք իրեն տրված հնարավորության շնորհիվ, որպեսզի պահպանի հայկական պետության դիմագիծը, պատմությունը:
Հարցին, թե շատ չեն եկեղեցիները՝ պատասխանեց. «Ես եկեղեցիները հենց այնպես չեմ կառուցում: Նոր Հաճընում եկեղեցի չկա: Եղել է 45 տարի առաջ պրոյեկտը և ոչ ոք չի կառուցել: Ժողովուրդն ինձ դիմել էր այդ խնդրանքով, որ որևիցե մի տեղ լինի` աղոթատեղի, և ես իրենց խոսք էի տվել և ոնց որ միշտ` Ծառուկյանն իր խոսքը գործ է դարձնում»:
Ծառուկյանը հերքեց իր ավելի վաղ արված այն հայտարարությունը, թե պատրաստվում է թվով 7 եկեղեցի կառուցել: «Այդպես չի, որ ես կոնկրետ 7 եկեղեցի պետք է կառուցեմ, ոչ մի եկեղեցի հենց այնպես չի կառուցվել»,- ասաց նա:










