12 մարդ է մահացել Նեղոս գետում տեղի ունեցած նավաբեկությունից
Ուղևորներ փոխադրող լաստանավը խորտակվել է Կահիրեի Գիզա շրջանում Նեղոս գետում շինարարական նյութերով բեռնված նավի հետ բախվելուց հետո, հաղորդում է ria.ru-ն: Նախնական տվյալներով 12 մարդ է խորտակվել: Այդ մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Հուսամ Աբդելգաֆարը:
Ընդհանուր առմամբ գետի վրայով ավանդական զբոսանքների համար օգտագործվող լաստանավի վրա վթարի պահին, ողբերգության ականատեսի խոսքերով, 70 մարդ է եղել:
Փրկարարները շարունակում են կենդանի մնացածների որոնումները:










