Եվրամիությունը հակամենաշնորհային գործ է բացում հոլիվուդյան ստուդիաների դեմ

15:41 • 23.07.15

Եվրոպական միությունը հակամենաշնորհային գործ է բացում ամերիկյան վեց խոշոր կինոստուդիաների ՝ Disney, 20th Century Fox, NBCUniversal, Paramount Pictures, Sony և Warner Bros. ընկերությունների և Բրիտանիայի Sky TV-ի դեմ անօրինական ճանապարհով ԵՄ այլ երկրներում իրենց բովանդակության հասանելությունը խոչընդոտելու համար, հաղորդում է Bloomberg-ը:

 

«Եվրոպացի սպառողները ցանկանում են նայել այն վճարովի ալիքները, որոնք նրանք ընտրում են անկախ նրանից, թե Եվրամիության որ երկրում են գտնվում: ԵՄ-ի մեր տնտեսական հակամենաշնորհային հետաքննությունը ցույց է տվել, որ նրանք դա այսօր չեն կարող անել»,- հայտարարել է Եվրահանձնակատար Մարգարետ Վեստագերը:

 

Եվրահանձնաժողովը, որը որոշում է Եվրամիության 28 երկրներում շուկայի մենաշնորհային դիրքի մակարդակը, մեղադրում է հոլիվուդյան ստուդիաներին և Sky-ին անարդար կերպով  Եվրոպայի այլ երկրներում գտնվող սպառողներին ՄԵկ Բրիտանիայում և Իռլանդիայում հասանելի վճարովի հեռուստատեսային ծառայություններին մուտք գործելու հնարավորությունը սահմանափակելու մեջ: