Պետք է ականջալուր լինել տնտեսվարողների բողոքներին և որոշ ժամանակով դադարեցնել ստուգումները. վարչապետ

11:58 • 23.07.15

Այսօր Կառավարության հերթական նիստի սկզբին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տնտեսվարողների գործունեության ընթացքին անհարկի չմիջամտելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով տեսչական համակարգի բարեփոխումների նոր փուլի մեկնարկը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց քննարկումներ կազմակերպել տեսչական իրավասություններ ունեցող պետական մարմինների հետ, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերվի, և ստուգումները մինչև 2015թ-ի ավարտը  դադարեցվեն:

 

«Պետք է ականջալուր լինել տնտեսվարողների բողոքներին և որոշ ժամանակով դադարեցնել ստուգումները: Այս իրավիճակում մենք ամեն ինչ պետք է անենք անհարկի միջամտությունները բացառելու և բոլոր կարգի ստուգումները նվազագույնի հասցնելու համար»,- հավելեց նա: