Իրանում կես տարվա ընթացքում մոտ 700 մարդ է մահապատժի ենթարկվել

11:45 • 23.07.15

Իրանում 2015 թվականի սկզբից ի վեր մոտ 700 մարդ է մահապատժի ենթարկվել: Այդ մասին ասված է հինգշաբթի օրը հրաարակված Amnesty International իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցում, գրում է interfax.ru-ն:

 

«Վստահության արժանի աղբյուրների» խոսքերով՝ մահապատժի ենթարկվածների հստակ թիվը կես տարվա ընթացքում կազմել է 694 մարդ: Մոտ նույնքան մարդ է մահապատժի ենթարկվել Իրանում ողջ 2014 թվականի ընթացքում:

 

«Եթե Իրանի իշխանությունները շարունակեն գործել մահապատիժների իրականացման նման սարսափելի արագությամբ, ապա հավանաբար տարվա վերջին այդ թիվը կգերազանցի  հազարը»,- հայտարարել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի գծով Amnesty International-ի տնօրենի տեղակալ Սաիդ Բումեդուխան:

 

Ընդ որում՝ իրավապաշտպանները նշում են, որ Թեհրանում հայտարարում են այդ ժամանակահատվածում միայն 246 մահապատժի մասին: