Հսկայական ճայերը սկսել են հարձակվել Իռլանդիայում ֆերմաների վրա

10:47 • 23.07.15

Լուսանկարը՝ Getty-ի

Հսկայական ճայերը սկսել են ահաբեկել Իռլանդիայի հարավ-արևմուտքում Քերի կոմսությունում ոչխարների ֆերմաները, գրում է interfax.ru-ն:

 

Ինչպես պատմել է տեղի ֆերմերներից Ջոն ՄաքԿրոգանը, նա ականատես է դարձել, թե ինչպես են ծովային թռչունները հարձակվում արածող ոչխարների վրա: Հարձակման հետևանքով մահացել է երկու կենդանի, որոնց թռչունների ճանկերից չի փրկել անգամ հաստ մորթին: Ֆերմերը պատմել է, որ փորձել է քշել ճայերին փայտի օգնությամբ, սակայն թռչուններին դա առանձնապես չի վախեցրել:

 

«Ես համոզված եմ՝ եթե ես ձեռքերումս փայտ չունենայի, նրանք կհարձակվեին ինձ վրա»,- հայտնել է ՄաքԿրոգանը տեղական ռադիոյով:

 

Նրա հարևանուհի Բրիջիտ ՕԿոնորը նույնպես պատմել է, որ պարբերաբար գտնում է թռչունների կողմից հոշոտված ոչխարների: Նրա խոսքերով՝ նախկինում ճայերի մեծ քանակ ափերին հայտնվում էր միայն փոթորիկների ժամանակ: Սակայն այժմ թռչուններն ավելի ու ավելի մոտ են թռչում մարդկանց բնակավայրերին: