Նեթանյահուն ուկրաինացիներին Իսրայելում ազատ ճանապարհորդելու հնարավորություն է խոստացել

13:42 • 23.07.15

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցում խոստացել է միջոցներ ձեռնարկել, որպեսզի ուկրաինացիները կարողանան անխոչընդոտ ճանապարհորդել Իսրայելում, հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությանը:



«Իսրայելի վարչապետը խոստացել է ձեռնարկել միջոցներ, որ ուկրաինացիները կարողանան առանց խոչընդոտների ճանապարհորդել իր երկրում»,- ասվում է հաղորդագրությունում: