Իտալական քաղաքում շներին արգելել են հաչել սիեստայի ժամին

14:44 • 23.07.15

Իտալական փոքր Կոնտրոնե քաղաքի քաղաքապետ Նիկոլա Պաստորեն արգելել է շներին հաչել սիեստայի ժամին, գրում է gazeta.ru-ն: Քաղաքապետն այլևս չի ցանկացել հանդուրժել այն, որ շների հաչոցը խանգարում է տեղի բնակիչների ցերեկային հանգստին: Արգելքը գործում է 14:00-ից մինչև 16:00-ն:

 

Իրավախախտ շների սեփականատերերին սպառնում է 25-500 եվրոյի չափով տուգանք: Թե ինչպես պետք է կենդանիների տերերը ստիպեն իրենց շներին լռել, չի հստակեցվում: Նոր օրենքը տարածվում է նաև գիշերային ժամանակի վրա:

 

Սիեստան տարածված է շատ միջերկրածովյան շրջաններում, որտեղ օդի ջերմաստիճանը ամառային օրերին կտրուկ բարձրանում է: Հաշվի առնելով ճաշի ժամանակ գինու օգտագործումը՝ ցերեկային քունն այնքան տարածված է, որ սիեստային հաճախ փակում են թանգարանները, եկեղեցիները և բիզնեսները: