Կապանում«Միցուբիշի Պաջերո»-ն բախվել է լուսամփոփին. 23-ամյա վարորդը մահացել է

15:39 • 23.07.15

Հուլիսի 22-ին, ժամը 23.00-ի սահմաններում,  «Միցուբիշի Պաջերո»  Կապանի Սպանդարյան 4-րդ նրբանցքի դիմացի ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ձախակողմյան մասում գտնվող լուսամփոփին, որից հետո կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային. տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:


«Միցուբիշի Պաջերո»-ի վարորդը` 1992 թ. ծնված Հայրապետ Քոլյանը, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն: