ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

15:41 • 23.07.15

Հուլիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) պատվիրակությանը՝ կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի գլխավորությամբ. տեղեկացնում է ԼՂՀ ԱԳ նախարարությունը:


Հանդիպման ընթացքում ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության մի շարք օրակարգային հարցեր։ Կողմերը նաև քննարկել են Արցախի կառույցների ու ԱՀՀ միջև համագործակցության ամրապնդման ու հետագա զարգացման ուղիները։